Արթուր Օսիպյանը հացադուլի մեջ է ձերբակալվելու պահից սկսած . փաստաբան

«Փաստինֆո». Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա հետ բանավեճի մեջ մտած Արթուր Օսիպյանը ձերբակալվելու պահից սկսած (2026 թվականի մայիսի 18-ից) գտնվում է հացադուլի մեջ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Եթե ինձ հարցնեն, թե Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքական գործիչներից, ովքեր ունեն նմանություններ, ես կասեմ, որ մինչև 2018 թվականի իր գործունեությունը Նիկոլ Փաշինյանը նմանություն ունի Արթուր Օսիպյանի հետ։ Օսիպյանն էլ բարձրախոսը ձեռքին շրջում էր ամբողջ Արցախով, մարդկանց ոտքի կանգնելու, թալանի դեմ պայքարելու, արդարության համար պայքարելու կոչեր էր անում, մասնակցում էր ընտրություններին որպես կուսակցության առաջնորդ։ Այսինքն՝ փողոցային պայքար էր տանում քաղաքական և այլ մեթոդներով, որպեսզի պաշտպանի իր սկզբունքները, հասնի որոշակի արդյունքների։ Նիկոլ Փաշինյանը ազատազրկվեց իր գործունեության ընթացքում Այս պահին Արթուր Օսիպյանը կալանավորվեց»,- ասաց փաստաբանը։

Դավիթ Հովհաննիսյանն ընդգծեց, որ փաստորեն դատական պրակտիկայում 2009 թվականից մինչև այսօր ոչ մի բան Հայաստանի Հանրապետությունում չի փոխվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment