Իսկ հակակոռուպցիոն կոմիտեին չի՞ անհանգստացնում փաստը, որ վարչապետն իր քաղաքական նպատակների համար օգտագործում է իրավապահ մարմինների ադմինիստրատիվ ռեսուրսը. Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից իմ հեռախոսահամարին ստացա հաղորդագրություն, որով զգուշացվում էր զերծ մնալ ընտրակաշառք վերցնելուց։

Դե ինչ, կարծես թե պետական կառույցին օրենքով վերապահված պատասխանատվության բարեխիղճ իրականացման փաստի ականատեսն ենք։

Բայց ինքնաբերաբար հարց է ծագում. իսկ հակակոռուպցիոն կոմիտեին չի՞ անհանգստացնում այն փաստը, որ վարչապետը իր քաղաքական նպատակների համար անկաշկանդ օգտագործում է իրավապահ մարմինների ադմինիստրատիվ ռեսուրսը։

Մի՞թե այդ դեպքերը, որոնք համատարած են ընթացող ընտրապայքարում, չեն հետաքրքրում Հակակոռուպցիոն կոմիտեին։

Մի՞թե այդ ամենի հիմքում վարչապետի կողմից շռայլորեն տրամադրվող ընտրակաշառքը չէ՝ իրավապահ համակարգի տվյալ պաշտոնյային իր պաշտոնում մնալու երաշխիքի տեսքով։

Եվ վերջապես, մի՞թե այդ ամենը նույնչափ վտանգավոր և հակաօրինական չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment