ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում․
Նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման արգելքի խախտում
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ 🔺ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, 🔺տեղեկատվական միջոցների, 🔺տարածքների, 🔺 տրանսպորտային ու կապի միջոցների, 🔺նյութական և 🔺մարդկային ռեսուրսների օգտագործումը ընտրությունների ժամանակ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ստանալու նպատակով։
❗️🛑Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:
—00—ԼԱ