Վճարովի բովանդակություն
Վանաձորում վերաբացվեց ՄՈԳՈ-ի վերանորոգված մասնաճյուղը՝ ավելի հարմարավետ, ժամանակակից և հաճախորդակենտրոն պայմաններով։ Թեև ֆինանսաբանկային ոլորտն այսօր արագ տեմպերով շարժվում է դեպի թվային լուծումներ, ՄՈԳՈ-ն կարևորում է նաև ֆիզիկական մասնաճյուղերի զարգացումն ու սպասարկման բարձր որակը։
«Մեզ համար կարևոր է, որ հաճախորդը մասնաճյուղ մտնելիս հասկանա, որ մտել է միջազգային կազմակերպություն և զգա բարձր սպասարկման որակը ոչ միայն մեր մասնագետների կողմից, այլ նաև ստեղծված պայմանների շնորհիվ»,- ընդգծում է ՄՈԳՈ ՈւՎԿ մարքեթինգի բաժնի ղեկավար Սպարտակ Պետրոսյանը:
Վանաձորի մասնաճյուղն ընկերության համար ունի ռազմավարական նշանակություն․ այն սպասարկում է ոչ միայն Լոռու մարզի, այլև հարակից մարզերի հաճախորդներին։
«Մեր ընկերությունը կարևորում է բոլոր մարզերում մեր հաճախորդներին հասանելի լինելը, Վանաձորում մենք վաղուց ենք ունեցել մասնաճյուղ, այս վերաբացումը պայմանավորված է նորանոր տեխնոլոգիաների զարգացմամբ և մեր հաճախորդներին ավելի որակյալ ֆինանսական լուծումներ տրամադրելու համար»,- ասում է ՄՈԳՈ ՈւՎԿ ընկերության կոմերցիոն վարչության ղեկավար Տաթև Սափեյանը:
Տարիներ շարունակ ՄՈԳՈ-ն առավել հայտնի էր ավտոմեքենայի գրավով վարկերի տրամադրմամբ, սակայն այժմ փորձում է ավելի մրցունակ դառնալ նաև անգրավ վարկավորման ոլորտում՝ տրամադրելով մինչև 1 միլիոն դրամի վարկեր։
«Այս պահին հնարավոր է վարկը վերջնականորեն ձևակերպել և ստանալ միայն մասնաճյուղերում, բայց ինտենսիվ աշխատանքներ ենք տանում, որ այս տարվա ընթացքում նաև գործարկենք մեր հավելվածը, որի միջոցով հաճախորդները կկարողանան ստանալ ակնթարթային վարկեր, ինչն ավելի մեծ հնարավորություններ կբացի թե՛ կազմակերպության համար, թե՛ մեր հաճախորդներին կտա նոր հնարավորություններ»,- նշում է Սպարտակ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ընկերության բոլոր մասնաճյուղերում արդեն ակտիվորեն անգրավ վարկեր են տրամադրում, իսկ ծավալները շարունակաբար աճում են։
Անդրադառնալով ոլորտում մրցակցությանը՝ Պետրոսյանը նշում է, որ հատկապես անգրավ վարկատեսակի պայմանները որոշ դեպքերում ավելի շահավետ են, քան մրցակից կազմակերպությունների առաջարկները։
ՄՈԳՈ-ն նաև ներկայացրել է իր թալիսմանը՝ նախադեպը չունեցող Սլայդերին, որը խորհրդանշում է կազմակերպության արագ և ճկուն ֆինանսական լուծումները։
«Արդեն թողարկել ենք նաև երկու գովազդ, որոնց միջոցով կարողացել ենք հայտարարել նրա մասին: Շուտով նա ոչ միայն հասանելի կլինի թվային հարթակում, այլ նաև ֆիզիկապես կտեսնեն Հայաստանի տարբեր տարածքներում, որի մասին փակագծեր չեմ բացի»,- ասում է Պետրոսյանը:
Ընկերությունից վստահեցնում են՝ մրցակցային շուկայում իրենց առավելություններից են արագ սպասարկումը, ճկուն պայմաններն ու հաճախորդների վստահությունը։
«Վանաձորի նոր մասնաճյուղի բացմամբ, բնականաբար, մենք նախատեսում ենք, որ ավելի արդյունավետ կկարողանանք վարկեր տրամադրել և ավելի հասանելի լինել մեր հաճախորդներին»,- ընդգծում է Սափեյանը:
ՄՈԳՈ-ն վերջերս մասնաճյուղ բացեց նաև «Մեգամոլ» առևտրի կենտրոնում․ Գյումրիի մասնաճյուղը ևս վերանորոգումից հետո կվերակբացվի։ Ընկերությունն այժմ գործում է 14 երկրում և պարբերաբար ներդնում է նոր տեխնոլոգիական լուծումներ։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփի Հակոբյան