Իրանի գերագույն առաջնորդն արգելել է երկրից դուրս բերել հարստացված ուրանը

Բաժանորդագրվել

Պարբերականը նշում է, որ այս որոշումը կարող է բարդացնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արգելել է հարստացված ուրանի դուրսբերումը երկրից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Գործակալությունը նշում է, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի այս որոշումը կարող է «ավելի դառնացնել» Դոնալդ Թրամփին և բարդացնել բանակցային գործընթացը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է իրանական հարստացված ուրանի հարցի լուծման գործում այնպիսի դերակատարություն ստանձնել, որ առավելագույնս ընդունելի լինի Իրանի համար: Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Իրանից հարստացված ուրանի դուրսբերման մասին Ռուսաստանի առաջարկն այս պահին ԱՄՆ-ն չի դիտարկում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրանական հարստացված ուրանը դուրսբերելու՝ Մոսկվայի առաջարկը մնում է ուժի մեջ:

Leave a comment