Այն ինչ հիմա անում են արցախցիների դեմ (թշնամանք տարածելով մեր հայրենակիցների միջև)՝ անելու են նաև մյուսների դեմ:
«Ինչո՞ւ դուք չեք զոհվել» թշնամական հարցադրումն ուղղելու են սյունեցիներին, հետո՝ վարդենիսցիներին, հետո ճամբարակցիներին և այդպես շարունակ:
Իսկ, երբ Արարատի մարզի Տիգրանաշենով ու Տավուշի մարզի Կայան-Այգեհովիտով անցնողների մեքենաներն ադրբեջանցիները կանգնեցնեն, իրենց ձևերով ստուգեն, ովքեր դուրները չգան՝ տանեն Ղազախ կամ Սադարաք, այն ժամանակ հաստատ երանի եք տալու անցյալին, անիծելու եք ձեզ ու ՔՊ-ի քվեաթերթիկը:
Այնպես, որ հարգելի՛ հայրենակից, ընտրիր ՔՊ-ին և դիմավորիր ադրբեջանցիներին: Ընտրի՛ր ՔՊ-ին և աստիճանաբար պատրաստվիր հայրենազրկման:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ