Վրաստանին և Հայաստանին միմյանց հակադրելու փորձերը չեն պսակվի հաջողությամբ․ Կոբախիձե

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանին և Հայաստանին միմյանց հակադրելու փորձերը չեն պսակվի հաջողությամբ։ Նա այս հայտարարությունն արել է «Imedi» հեռուստաալիքի եթերում։

«Տեղական գործակալներն ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձում են մեզ ինչ-որ կերպ Հայաստանի դեմ հանել, այդ թվում՝ համեմատությունների միջոցով, բայց դրանք անհաջող են»,- հայտարարել է նա։

«Ինչպես երևում է, լճացման և այլ խնդիրների հետ մեկտեղ, եվրոպացի բյուրոկրատները նաև թույլ են աշխարհագրական առումով»,- հավելել է Կոբախիձեն։

Հայտարարությունը հնչում է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և Հարավային Կովկասի դերի աճի մեծացման ֆոնին։

Leave a comment