Թուրքը սնայպերը Տիգրանաշենից կպահի Երևանի վրա, դա է խաղաղության փաստաթղթի ստորագրման գինը․ Զոհրաբյան

«Ուտիշիտելնի» պրիզներ են սպասվում, Ալիևը սեփական ընտրության վրա այդքան չի դողում, ինչքան Նիկոլի, անգամ լեքսիկոնն է փոխել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Անկլավների հարցը դեռ մնում է, թուրքը կգա, կկանգնի Տիգրանաշենում, սնայպերը կպահի Երևանի վրա, այդ գնի դիմաց խաղաղության թուղթ կստորագրվի։ Ընտրություններից հետո կերևա, թե ինչ ենք զիջելու», – մեկնաբանեց Զոհրաբյանը։

Խոսելով յոթ եպիսկոպոսների նկատմամբ Քննչական կոմիտեի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին խնդրից՝ բանախոսը նշեց, որ դա չլսված բան է, որ իրավապահ կառույցը խառնվի Եկեղեցու գործերին, եթե այլ երկրում լիներ, ծանր հետևանք կունենար․ «Սրբապիղծներով եկեղեցին է բարենորոգում, տիրադավները «վդռուգ» մի օրում դարձան սուրբ, մեղա-մեղա, նրանց սիրուհիների մասի լեգենդներ են պատմում»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment