ՀՀ–ն և Թուրքիան ջրային ռեսուրսների վերաբերյալ փաստաթղթեր են կնքել

Բաժանորդագրվել

Հայ-թուրքական հանձնաժողովների համատեղ նիստն առաջին անգամ է անցկացվել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան-Թուրքիա հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում փաստաթղթեր են կնքվել։ Տեղեկությունը հայտնում է Ջրային կոմիտեն։

Նշվում է, որ այս թեմայով նիստ առաջին անգամ է անցկացվել Երևանում։

«Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով»,– ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ` չնշելով, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը։

Ինչու է ՀՀ–ն Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում Թուրքիայի հետ․ ԱԳՆ–ի պատասխանը

Leave a comment