Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն այսօր նախատեսում է մեկնել Թեհրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդական ջանքերի շրջանակում։ Այս մասին հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Մունիրը շարունակելու է խորհրդակցությունները իրանցի պաշտոնյաների հետ և Թեհրանին փոխանցելու է Վաշինգտոնի նոր ուղերձը։
Այցը տեղի է ունենում տարածաշրջանային լարվածության աճի և Իրանի շուրջ շարունակվող դիվանագիտական բանակցությունների ֆոնին։