Մայիսի 25–28–ը Հայաստանի մի շարք փողոցներ փակ են լինելու

https://arm.sputniknews.ru/20260521/majisi-2528y-hajastani-mi-sharq-pvoghvocner-pak-en-linelu-102431508.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2134/72/21347219_89:0:1513:1068_1920x0_80_0_0_8998f154fb198feced3208b6c8370516.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, փողոց, ճանապարհ, զորահանդես

հայաստան, փողոց, ճանապարհ, զորահանդես

Բաժանորդագրվել

Փակ փողոցներ են լինելու ոչ միայն Երևանում։ Երթևեկության մասնակի սահմանափակումները գործելու են մինչև մայիսի 29-ի գիշերը` ժամը 1։00-ն։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Մայիս 25-28-ը հանրապետության մի շարք փողոցներ փակ են լինելու՝ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան – Նոր Գեղի բնակավայր – Երևանյան խճուղի – Եղվարդի խճուղի- Երևանի Հալաբյան փողոց – Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը,

ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28՝ միջոցառման ավարտը։

ժամը 1։30-ից 07.00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում,

ժամը 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը,

ժամը 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց – Ագաթանգեղոսի փողոց հատվածը։

ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,

ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,

Մայիսի 27-ի համար երթևեկության սահմանափակումներ նշված չեն։

ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։

Հիշեցնենք` 2025 թվականին Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է ոչ թե քաղաքացիների առանձին խմբերի, այլ հրապարակային բոլորին ցույց տալ, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ սպառազինություն է ձեռք բերել։
Ապրիլի 15-ին Փաշինյանը հայտարարեց, որ մայիսի 28–ին` Առաջին հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում կներկայացվի ոչ միայն 2022 թվականից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը։

Leave a comment