Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել է 2 «Մերսեդես Սպրինտեր». կա զոհ

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել է 2 «Մերսեդես Սպրինտեր». կա զոհ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 243 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 60-ամյա Մխիթար Հ.-ի վարած «Մերսեդես Սպրինտեր» և 56-ամյա Գարուն Ե.-ի վարած «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով Գարուն Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Գորիսի բաժնից, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Leave a comment