https://arm.sputniknews.ru/20260521/rd-belgvorvodi-marzum-3-mard-e-tuzhel-ukrainakan-atsneri-harvatsic-102421914.html
ՌԴ Բելգորոդի մարզում 3 մարդ է տուժել ուկրաինական ԱԹՍ–ների հարվածից
ՌԴ Բելգորոդի մարզում 3 մարդ է տուժել ուկրաինական ԱԹՍ–ների հարվածից
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T09:18+0400
2026-05-21T09:18+0400
2026-05-21T09:39+0400
ռուսաստան
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102420480_0:286:470:550_1920x0_80_0_0_fef90e8620c68d9526112c519c5802a8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանում 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։Նշվում է, որ Շեբեկինո քաղաքում անօդաչուն հարվածել է շարժվող մեքենային։ 18 և 20 տարեկան երկու երիտասարդներ տեղափոխվել են Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել, մեքենան վնասվել է։Մասլովա Պրիստան գյուղում «Գազել» մեքենայի վրա FPV անօդաչուի հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել, նրան ևս Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց են տեղափոխել։2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է գործում։ 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, օգոստոսի 15-ից իրավիճակը ճանաչվել է որպես դաշնային բնույթի արտակարգ դրություն։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102420480_0:278:470:631_1920x0_80_0_0_5895722c71efeea6025b11476a45968b.jpg.webp
ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ
ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանում 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։
Նշվում է, որ Շեբեկինո քաղաքում անօդաչուն հարվածել է շարժվող մեքենային։ 18 և 20 տարեկան երկու երիտասարդներ տեղափոխվել են Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել, մեքենան վնասվել է։
Մասլովա Պրիստան գյուղում «Գազել» մեքենայի վրա FPV անօդաչուի հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել, նրան ևս Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց են տեղափոխել։
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է գործում։ 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, օգոստոսի 15-ից իրավիճակը ճանաչվել է որպես դաշնային բնույթի արտակարգ դրություն։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։