ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Փաշինյանը ցայտնոտի մեջ է, տեսնում է, որ մարդիկ իրեն մերժում են, իրական դեմքն է ցույց տալիս, ով իրեն հակառակ բան է ասում՝ կրակն է ընկնում, կալանավորում են, իսկ ո՞ւր մնաց իր ասած խոսքի ազատությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Լենա Մաթևոսյանը։
«Սամվել Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է, նա պատրաստվում է դատական հայց ներկայացնել կեղծ նյութ հրապարակելու և իր անմեղության կանխավարկածը խախտելու համար։ Փաշինյանը վերընտրվելու շանս չունի, դրա համար իրեն բնորոշ ձեռագրով կեղծիք ու ֆեյք նյուզ է տարածում», – մեկնաբանեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ