Միքայել Սրբազանին նշանակված է ևս մեկ վիրահատություն՝ նոր գանգատներով պայմանավորված․Մարինե Ֆարմանյան

Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ընթացքում  նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրել է,  որ քանի որ հեռարձակում է դատական նիստը, ես չեմ հրապարակի,  հիվանդության առանձին  նշումները, որը տրվել է «Իզմիրլյան»    բժշկական կենտրոնի կողմից այսօր՝ 2026 թվականի փետրվարի 4-ին։

Փաստաբանը հայտնել է, որ վիրահատությունից հետո  Միքայել Սրբազանի մոտ նոր գանգատ է ի հայտ եկել։

«Երբ հետվիրահատական բուժումներ  էր նշանակված, 2026 թվականի հունվարի 19-ին  նորից գանգատ է արձանագրվել և կատարվել են համապատասխան հետազոտություններ։  21, 01, 2026 թ․-ին արդեն լրացուցիչ բժշկական միջամտություններ են կատարվել, որից հետո արդեն պլանավորվել է ևս մեկ վիրահատություն, որն, ըստ Իզմիլյան բժշկական կենտրոնի բուրժումների գծով տեղակալ Նալբանդյանի, բաժնի վարիչ Բաղդասարյանի և բուժող բժիշկ Հարությունյանի ստորագրությամբ և կենտրոնի կնիքով տրված փաստաթղթով արձանագրվում է, որ 2026 թվականի փետրվարի տասին արդեն իսկ 2-րդ գանգատների հետ կապված պլանավորվում է  ևս մեկ վիրահատության իրականացում»,- դատարանին ներկայացրել է փաստաբանը։

Դատավորը հստակեցրել է, թե վիրահատությունը կապվա՞ծ է նույն առողջական խնդրի հետ, ի պաստխան Ֆարմանյանն ասաց․ «Ոչ, այլ խնդիր է հայտնաբերվել, որովհետև ամսի 19-ին նոր գանգատներ է ունեցել ու հետազոտությունից հետո այդ գանգատներով  նորից բժշկական միջամտություններ է կատարվել։ Պլանավորում է, որ հաջորդ վիրահատությունը նույնպես կկատարվի փետրվար ամսին»։

Դատավորը նաև ճշտել է, թե ո՞ր օրն է նշանակված վիրահատությունը։

«10․02․2026 թ․-ին, վերջնական պլանավորած օրն է , եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի»,- պատասխանել է փաստաբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment