Զախարովան ցինիզմ է անվանել Արևմուտքի մեղադրանքները, թե ՌԴ-ն «արշավ է սկսել» Փաշինյանի դեմ

https://arm.sputniknews.ru/20260520/zakharvovan-cinizm-e-anvanel-arevmutqi-meghadranqnery-te-rd-n-arshav-e-sksel-pashinjani-dem-102386475.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102386061_78:0:845:575_1920x0_80_0_0_6f3203282a8b5482a27f5401f8520b2f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, արևմուտք, հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, видео

մարիա զախարովա, արևմուտք, հայաստան, ռուսաստան, նիկոլ փաշինյան, видео

Բաժանորդագրվել

Մեկնաբանությունը հնչել է հայկական մեդիադաշտում մի քանի տեղեկատվական արտահոսքերի, մասնավորապես՝ «The Insider» պարբերականի հրապարակման ֆոնին, ըստ որի Հայաստանում ընդդիմության առաջնորդները ռուսական ԱԴԾ-ի գործակալներ են:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այն մեղադրանքները, թե Մոսկվան իբր արշավ է սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, կոչ է արել ուշադրություն դարձնել սեփական քաղաքացիների հետ նրա վարվելաձևին։

«Արևմտյան լրատվամիջոցները հայտարարել են, թե Ռուսաստանն իբր արշավ է սկսել Փաշինյանի դեմ»,-ասել է դիվանագետը Sputnik ռադիոյի եթերում:

Նա կոչ է արել ուշադրություն դարձնել Հայաստանի քաղաքացիներին, որոնց վրա Փաշինյանը գոռում էր։ Երևանում մի կնոջ ասում էր, որ «պետք է շնորհակալ լինի, որ անկյունի զուգարանում իր գլուխը չեն ջարդել»։ Տղամարդը (սիրտս անկեղծորեն ցավում է, նայեք այդ կադրերը), որի թոռը զոհվել է, և որը հենց Փաշինյանի կոչով եկել էր հանրահավաքի ու հարց տվեց, իսկ նրան մեղադրեցին, թե գումարի դիմաց է դա անում»։

«Ցինիզմին էլ սահման կա՞, երբ այս իրավիճակը փաթաթում են Ռուսաստանի վզին։ Ռուսաստանն ի՞նչ կապ ունի»,-հարցրել է Զախարովան։

Մայիսի 19-ին Փաշինյանը ոստիկանության և անվտանգության ծառայության աշխատակիցներին հրամայել էր Սպիտակ քաղաքում իր նախընտրական հանրահավաքից հեռացնել մի տարեց տղամարդու, որն իր դժգոհությունն էր հայտնել վարչապետի վարած քաղաքականությունից, ինչից հետո վերջինիս բերանը բառացիորեն փակել էին և դուրս բերել հավաքվածների միջից։ Տարեց տղամարդը, դիմելով Փաշինյանին, իշխանություններին մեղադրել էր 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով իր թոռան և ևս 14 զինվորի մահվան գործով քննությունը ձգձգելու համար։

Նշենք, որ ռուսալեզու, ՌԴ-ում անցանկալի կազմակերպություն ճանաչված «The Insider» պարբերականը երկար հոդված է հրապարակել Հայաստան ուղարկված «ռուսական գործակալների» թեմայով՝ ցուցակում ներառելով նաև առաջիկա ընտրություններին մասնակցող գործարար Սամվել Կարապետյանին։ Ի թիվս այլ բաների նշվում է, որ երբ 1999 թվականին Կարապետյանը Կալուգայում ռուսական անձնագիր է ստացել, ապա, ըստ համացանցում հայտնված տվյալների, նրա անձնագրային ֆայլում «աշխատանքի վայր» սյունակում ՆԳՆ-ի կողմից կատարված նշում կա՝ «ИЦ ФСБ» (ԱԴԾ-ի տեղեկատվական կենտրոն):

Leave a comment