«Այդքան սարսափելի չէ Փաշինյանի վարքը, որքան կողքից ծափահարողների առկայությունը». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ իս, էդքան սարսափելի չէ Փաշինյանի վարքը, որքան կողքից ծափահարողների առկայությունը։ Նիկոլին, ի վերջո, կարելի է փոխել, բա ծափահարողների փտած էության հե՞տ ինչ պետք է արվի։ Նենց տպավորություն է, որ պետական պրոպագանդայի մամլիչը իրենց տները հասնի ու մտնի ընտանիք, նույն կերպ ծափ են տալու ու հրճվեն։

Երեկ մի արցախցի աղջիկ երեխա տունը կորցնելու իրա ցավն է արտահայտում, հուզմունքը հասնում է կոկորդին, լաց է լինում, կողքից իր տատի տարիքի կին ձեռքը թափ է տալիս, թե «…գնա, է՛։ Պարոն վարչապետ ջան, մի հատ նկարվենք, ուղարկեմ ախպորս, էլի»։ Սարսափելի է էս էմպատիայի բացակայությունը։ Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment