«Փաշինյանից ի՞նչ ղեկավար, պատմության մեջ նման մարդ մեզ չէր հանդիպել նման պաշտոնում»․ «Միասնության թեւեր»-ը Կոտայքի մարզում է

«Միասնության թեւեր» կուսակցության անդամներն այսօր նախընտրական հանդիպումներ են անցկացնում Կոտայքի մարզում։

Կուսակցության համահիմնադիր Դավիթ Անանյանը մարզի բնակիչներին ներկայացրեց իրենց ծրագրերը։

Արցախցիները բարձրաձայնում են իրենց վերադարձի իրավունքի հարցը։ Արցախցի մի կնոջ հարցին ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց․ «Մայր հայրենիք եք եկել, մենք ձեզ բոլորիդ էլ ընդունում ենք որպես մեր հարազատներ։ Մեր ծրագրում կետ կա, կկարդաք կտեսնեք՝ արցախցիների վերադարձի իրավունքի համար մենք կռիվ ենք տալու։ Եթե վերադարձի հնարավորություն լինի միջազգային երաշխիքներով, կվերադառնա՞ք»։ «Հարյուր տոկոս»,- արձագանքեց արցախցի կինը։

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքացիներից մեկն էլ Դավիթ Անանյանին ասաց, որ կարեւորը Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու հնարավորություն չտալն է։ «Պատմության մեջ նման մարդ մեզ չէր հանդիպել նման պաշտոնում։ Ի՞նչ ղեկավար, նա ղեկավարի բան չունի»,- ասաց քաղաքացին։

«Բոլորով գնացինք, նրան կարգեցինք մեզ ղեկավար, հիմա մենք պետք է մեր սխալը ուղղենք»,- արձագանքեց Դավիթ Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքացիներից ոմանք էլ ասացին, որ ծանոթ են Արման Թաթոյանի ծրագրերին եւ պատրաստվում են քվեարկել «Միասնության թեւեր»-ի օգտին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment