Հայաստանում տեղի կունենա ինժեներական մշակումների նոր ցուցահանդես

https://arm.sputniknews.ru/20260520/hajastanum-teghi-kunena-teghi-inzhenerakan-mshakumneri-nvor-cucahandes-102398042.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1018/69/10186938_109:0:1433:993_1920x0_80_0_0_5d7e5e87ac59c246586a695c2cf0a1a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինժեներ, ցուցահանդես, մխիթար հայրապետյան

տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինժեներ, ցուցահանդես, մխիթար հայրապետյան

Բաժանորդագրվել

Ցուցահանդեսում կներկայացվեն էլեկտրոնիկայի և կիբեռանվտանգության ուղղությամբ տեղական առաջարկները: Կանցկացվեն նաև թեմատիկ դասախոսություններ:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղի կունենա լոկալ ինժեներական՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական նոր մշակումների ցուցահանդես։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կդառնա ամենամյա «Silicon Mountains» համաժողովի յուրատեսակ հավելվածը, որը միությունն անցկացնում է տարին երկու անգամ՝ հրավիրելով տեղական ընկերությունների և արտասահմանյան հայտնի փորձագետների ու մենեջերների:

«Այս տարի մենք որոշեցինք նաև ցուցահանդես անցկացնել։ Հայաստանում ՏՏ ոլորտը բավական զարգացել է, բայց ժամանակն է ստեղծել սեփական ինժեներական արտադրանք։ Դա արդեն արվում է, և մենք ցանկանում ենք ներկայացնել տեղական արտադրանքը», – հայտարարեց Մուսայելյանը։

Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 3-4-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա համաժողով, որտեղ կքննարկվեն էլեկտրոնային արդյունաբերության զարգացման, կիբեռանվտանգության, տվյալների վերլուծության (data science) և այլ հարցեր:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաև անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնիկայի կառավարման սիմուլյացիաներ, ուսանողների և դպրոցականների համար դասախոսություններ և վիկտորինաներ:

«Եթե մենք բավարար գիտելիքներ և տեխնոլոգիաներ ձեռք բերենք, ապա կկարողանանք լուծել ոչ միայն պաշտպանության, այլև տնտեսության քաղաքացիական հատվածի խնդիրներ։ Դրա համար անհրաժեշտ է նաև մասնագետների մշտական վերապատրաստում։ Բացի այդ, մեր ընկերությունները, որոնք համաշխարհային մասշտաբով այնքան էլ մեծ չեն, պետք է սերտորեն համագործակցեն միմյանց հետ, միավորեն ջանքերը, որպեսզի մեր մշակումները մրցունակ լինեն համաշխարհային շուկայում», – հայտարարեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

Իր հերթին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ կառավարությունը համաֆինանսավորելու է համաժողովի և ցուցահանդեսի անցկացումը 60 մլն դրամի չափով (150 հազար դոլար):

Նա նաև նշեց, որ համաժողովը լավ առիթ է ներկայացնելու 2023-2025 թթ. պաշտպանական եռամյա պատվերներ ստացած ծրագրավորողների ձեռքբերումները:

Նա օրինակ բերեց տեղական ծրագրավորողներից մեկին, ով 2018 թվականին աշխատում էր 9 քմ մակերեսով սենյակում, իսկ այժմ նրան անհրաժեշտ է 5600 քմ անգար՝ հաշվի առնելով պատվերները, այդ թվում՝ Զինված ուժերի կողմից։

Խոսելով էլեկտրոնային արդյունաբերության մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանում արդեն կա 2 ընկերություն, որոնք զբաղվում են տպագիր միկրոսխեմաների արտադրությամբ. մեկը նախագծում և փորձարկում է դրանք, երկրորդը՝ նախագծում և ինքն է արտադրում:

Գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում կա ավելի քան 50 հազար աշխատակից, ինչը փոքր երկրի համար շատ է: Բայց այդ 50 հազար աշխատակիցների մի զգալի մասը մրցունակությունը կարող է կորցնել արհեստական բանականության պատճառով:

«Ուստի չեմ կարող չհամաձայնել, որ և՛ աշխատակիցները, և՛ ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն կրթության և վերապատրաստման մեջ: Առավել ևս, որ, օրինակ, կիբեռանվտանգության ոլորտում շուտով նոր մասնագետների պահանջարկ կառաջանա, քանի որ վերջերս ընդունված օրինագծով կրիտիկական ենթակառուցվածքների (կոմունալ ծառայություններ, ֆինանսներ, էներգետիկա և այլն) օպերատորները պետք է պաշտպանեն դրանք կիբեռսպառնալիքներից», – հայտարարեց Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ նախարարի՝ ավելի վաղ ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի (ներառյալ ծրագրավորման և ճարտարագիտության) շրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դրամը (2,5 մլրդ դոլարից մի փոքր ավելի)։

Leave a comment