https://arm.sputniknews.ru/20260520/hajastanum-teghi-kunena-teghi-inzhenerakan-mshakumneri-nvor-cucahandes-102398042.html
Հայաստանում տեղի կունենա ինժեներական մշակումների նոր ցուցահանդես
Հայաստանում տեղի կունենա ինժեներական մշակումների նոր ցուցահանդես
Sputnik Արմենիա
Ցուցահանդեսում կներկայացվեն էլեկտրոնիկայի և կիբեռանվտանգության ուղղությամբ տեղական առաջարկները: Կանցկացվեն նաև թեմատիկ դասախոսություններ: 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T15:52+0400
2026-05-20T15:52+0400
2026-05-20T16:09+0400
տտ
տեղեկատվական տեխնոլոգիաներ
ինժեներ
ցուցահանդես
մխիթար հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1018/69/10186938_0:52:1600:952_1920x0_80_0_0_433bd02faaf3039307fb4605579fb41a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղի կունենա լոկալ ինժեներական՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական նոր մշակումների ցուցահանդես։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կդառնա ամենամյա «Silicon Mountains» համաժողովի յուրատեսակ հավելվածը, որը միությունն անցկացնում է տարին երկու անգամ՝ հրավիրելով տեղական ընկերությունների և արտասահմանյան հայտնի փորձագետների ու մենեջերների:Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 3-4-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա համաժողով, որտեղ կքննարկվեն էլեկտրոնային արդյունաբերության զարգացման, կիբեռանվտանգության, տվյալների վերլուծության (data science) և այլ հարցեր:Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաև անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնիկայի կառավարման սիմուլյացիաներ, ուսանողների և դպրոցականների համար դասախոսություններ և վիկտորինաներ:Իր հերթին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ կառավարությունը համաֆինանսավորելու է համաժողովի և ցուցահանդեսի անցկացումը 60 մլն դրամի չափով (150 հազար դոլար):Նա նաև նշեց, որ համաժողովը լավ առիթ է ներկայացնելու 2023-2025 թթ. պաշտպանական եռամյա պատվերներ ստացած ծրագրավորողների ձեռքբերումները:Նա օրինակ բերեց տեղական ծրագրավորողներից մեկին, ով 2018 թվականին աշխատում էր 9 քմ մակերեսով սենյակում, իսկ այժմ նրան անհրաժեշտ է 5600 քմ անգար՝ հաշվի առնելով պատվերները, այդ թվում՝ Զինված ուժերի կողմից։Խոսելով էլեկտրոնային արդյունաբերության մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանում արդեն կա 2 ընկերություն, որոնք զբաղվում են տպագիր միկրոսխեմաների արտադրությամբ. մեկը նախագծում և փորձարկում է դրանք, երկրորդը՝ նախագծում և ինքն է արտադրում:Գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում կա ավելի քան 50 հազար աշխատակից, ինչը փոքր երկրի համար շատ է: Բայց այդ 50 հազար աշխատակիցների մի զգալի մասը մրցունակությունը կարող է կորցնել արհեստական բանականության պատճառով:Հիշեցնենք, որ նախարարի՝ ավելի վաղ ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի (ներառյալ ծրագրավորման և ճարտարագիտության) շրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դրամը (2,5 մլրդ դոլարից մի փոքր ավելի)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1018/69/10186938_109:0:1433:993_1920x0_80_0_0_5d7e5e87ac59c246586a695c2cf0a1a3.jpg.webp
տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինժեներ, ցուցահանդես, մխիթար հայրապետյան
տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինժեներ, ցուցահանդես, մխիթար հայրապետյան
Ցուցահանդեսում կներկայացվեն էլեկտրոնիկայի և կիբեռանվտանգության ուղղությամբ տեղական առաջարկները: Կանցկացվեն նաև թեմատիկ դասախոսություններ:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղի կունենա լոկալ ինժեներական՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական նոր մշակումների ցուցահանդես։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կդառնա ամենամյա «Silicon Mountains» համաժողովի յուրատեսակ հավելվածը, որը միությունն անցկացնում է տարին երկու անգամ՝ հրավիրելով տեղական ընկերությունների և արտասահմանյան հայտնի փորձագետների ու մենեջերների:
«Այս տարի մենք որոշեցինք նաև ցուցահանդես անցկացնել։ Հայաստանում ՏՏ ոլորտը բավական զարգացել է, բայց ժամանակն է ստեղծել սեփական ինժեներական արտադրանք։ Դա արդեն արվում է, և մենք ցանկանում ենք ներկայացնել տեղական արտադրանքը», – հայտարարեց Մուսայելյանը։
Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 3-4-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսին զուգահեռ տեղի կունենա համաժողով, որտեղ կքննարկվեն էլեկտրոնային արդյունաբերության զարգացման, կիբեռանվտանգության, տվյալների վերլուծության (data science) և այլ հարցեր:
Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաև անօդաչու թռչող սարքերի և այլ տեխնիկայի կառավարման սիմուլյացիաներ, ուսանողների և դպրոցականների համար դասախոսություններ և վիկտորինաներ:
«Եթե մենք բավարար գիտելիքներ և տեխնոլոգիաներ ձեռք բերենք, ապա կկարողանանք լուծել ոչ միայն պաշտպանության, այլև տնտեսության քաղաքացիական հատվածի խնդիրներ։ Դրա համար անհրաժեշտ է նաև մասնագետների մշտական վերապատրաստում։ Բացի այդ, մեր ընկերությունները, որոնք համաշխարհային մասշտաբով այնքան էլ մեծ չեն, պետք է սերտորեն համագործակցեն միմյանց հետ, միավորեն ջանքերը, որպեսզի մեր մշակումները մրցունակ լինեն համաշխարհային շուկայում», – հայտարարեց Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։
Իր հերթին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ կառավարությունը համաֆինանսավորելու է համաժողովի և ցուցահանդեսի անցկացումը 60 մլն դրամի չափով (150 հազար դոլար):
Նա նաև նշեց, որ համաժողովը լավ առիթ է ներկայացնելու 2023-2025 թթ. պաշտպանական եռամյա պատվերներ ստացած ծրագրավորողների ձեռքբերումները:
Նա օրինակ բերեց տեղական ծրագրավորողներից մեկին, ով 2018 թվականին աշխատում էր 9 քմ մակերեսով սենյակում, իսկ այժմ նրան անհրաժեշտ է 5600 քմ անգար՝ հաշվի առնելով պատվերները, այդ թվում՝ Զինված ուժերի կողմից։
Խոսելով էլեկտրոնային արդյունաբերության մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանում արդեն կա 2 ընկերություն, որոնք զբաղվում են տպագիր միկրոսխեմաների արտադրությամբ. մեկը նախագծում և փորձարկում է դրանք, երկրորդը՝ նախագծում և ինքն է արտադրում:
Գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում կա ավելի քան 50 հազար աշխատակից, ինչը փոքր երկրի համար շատ է: Բայց այդ 50 հազար աշխատակիցների մի զգալի մասը մրցունակությունը կարող է կորցնել արհեստական բանականության պատճառով:
«Ուստի չեմ կարող չհամաձայնել, որ և՛ աշխատակիցները, և՛ ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն կրթության և վերապատրաստման մեջ: Առավել ևս, որ, օրինակ, կիբեռանվտանգության ոլորտում շուտով նոր մասնագետների պահանջարկ կառաջանա, քանի որ վերջերս ընդունված օրինագծով կրիտիկական ենթակառուցվածքների (կոմունալ ծառայություններ, ֆինանսներ, էներգետիկա և այլն) օպերատորները պետք է պաշտպանեն դրանք կիբեռսպառնալիքներից», – հայտարարեց Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ նախարարի՝ ավելի վաղ ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի (ներառյալ ծրագրավորման և ճարտարագիտության) շրջանառությունն առաջին անգամ գերազանցել է 1 տրլն դրամը (2,5 մլրդ դոլարից մի փոքր ավելի)։