Reuters․ ամերիկացիները վառելիքի թանկացման ֆոնին անցնում են խաղալիք ավտոմեքենաների ու ավտոբուսների

Բենզինի գների կտրուկ աճը փոխում է ամերիկացիների առօրյա սովորությունները և ստիպում ընտանիքներին ամբողջ երկրում փնտրել խնայողության ոչ ստանդարտ եղանակներ։

AAA-ի տվյալներով՝ մայիսի 18-ի դրությամբ ԱՄՆ-ում սովորական բենզինի մեկ գալոնի միջին գինը կազմել է 4.52 դոլար՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց առաջ մոտ 3 դոլարի դիմաց։ Washington Post-ի և ABC News-ի կողմից հրապարակված՝ ապրիլի 28-ի Ipsos-ի հարցման համաձայն՝ ամերիկացիների 44%-ը հայտնել է, որ սկսել է ավելի քիչ օգտվել ավտոմեքենաներից։

Այս միտումը նկատվում է ողջ երկրում։ Բանգոր քաղաքի ավտոբուսային համակարգում ուղևորահոսքը հունվարից աճել է 21%-ով, Reuters-ին հայտնել է տեղական տրանսպորտային ծառայության ադմինիստրատոր Լորի Լինսկոթը։ Նրա խոսքով՝ ուղևորների թվի ամենամեծ աճերը գրանցվում են հատկապես պիկ ժամերին։

Միաժամանակ որոշ մարդիկ այս տնտեսական դժվարությունների մեջ նոր հնարավորություններ են գտնում, գրում է Reuters-ը։ Հոդվածում նշվում է, որ վերջերս տեղի ունեցած հինգշաբթի օրերից մեկին վարորդներն ավելի քան մեկ ժամ հերթ են կանգնել Կալիֆորնիայի Էլ-Սեգունդո քաղաքում գտնվող լցակայանում, որտեղ Visit Las Vegas զբոսաշրջային գործակալությունը առաջին հարյուր ավտոմոբիլիստներին բաժանում էր մինչև 100 դոլար բենզինի համար՝ Լաս Վեգաս ուղևորությունները խթանելու նպատակով։

Ջորջիա նահանգի 30-ամյա բազմապրոֆիլ վարպետ Մալի Հայթաուերը բենզինի թանկացման խնդրի լուծումը գտել է ուրիշի աղբում․ նա այնտեղից հանել է կոտրված վարդագույն Barbie Dream Camper Power Wheels-ը՝ մեկուկես մետրից ցածր բարձրությամբ մանկական էլեկտրամեքենա, և դրա վրա տեղադրել է բարձր ճնշմամբ լվացման սարքից վերցված՝ երկու գալոնանոց մեկ մխոցանի շարժիչ։ Բավական է քաշել լարը՝ ինչպես խոտհնձիչի մոտ, և նա արդեն սլանում է դեպի սուպերմարկետ՝ ծնկները գրեթե ականջներին հասած, գլխին՝ մոտոքրոսի սաղավարտ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment