Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուժեղ Հայաստան»-ը քարոզչական տեսանյութ է տարածել, որտեղ մի հայ ընտանիք նստած է իրենց տանը՝ սեղանի շուրջ։ Լուրերով հայտարարում են 300 000 հազար ադրբեջանցու՝ Հայաստանում բնակեցվելու մասին ու անմիջապես հետո տան դուռը բացում է ենթադրաբար ադրբեջանցի մի ընտանիք ու սկսում տնավորվել հայ ընտանիքի տանը, տեղադրում ատամի խոզանակ, դարակում դասավորում իրենց հագուստը և այլն։
Հենց միայն Հայաստանի քաղաքացիներին նման հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար պետք է քաղաքացիները «ոչ» ասեն Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստանին»։