Քաղաքագետ Նինա Մարգարյանը գրում է.
«Սա ՀՀ Քննչական կոմիտեի Ֆեյսբուքյան էջն է։ Որտեղ նյութին կից բրիֆում պնդման տեսքով նշված է հետևյալ տեղեկությունը։ Կրկնեմ՝ ՊՆԴՄԱՆ ՏԵՍՔՈՎ։ Մինչդեռ նյութում նշված է, որ ստացել են տեղեկություն, ընթանում է նախաքննություն։ Այսինքն, դեռ ապացուցված չէ։
Նախընտրական ժամանակաշրջանում սոցիալական ցանցում նման ձևակերպմամբ նյութ տեղադրելն արդեն իսկ ընտրողների մոտ որոշ նախատրամադրվածություն ստեղծելու էլեմենտ է պարունակում և հանդիսանում է քաղաքական տեխնոլոգիա՝ ի վնաս նշված անձի և նրա կողմից ներկայացվող քաղաքական ուժի»։