Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր

Հասարակություն

20.05.2026 | 14:49

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հունիսի 23-ը նշել որպես հանրային ծառայողի օր:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ նախատեսվում է գնահատել, քաջալերել, խրախուսել, շահադրդել, արժևորել և ընդգծել հանրային ծառայողների դերն ու կարևորությունը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նոր գաղափարների և արդեն իսկ ձեռքբերված փորձի կիրառմամբ միասնական քաղաքականության մշակման գործում:

«Հանրային ծառայության տարբեր տեսակների համար տարբեր օրեր նշելով՝ դրանց կազմակերպման համար ծախսվում են առանձին միջոցներ։ Հետևաբար նախագծի ընդունումը կարող է նպաստել նաև այդ բազմազանության վերացմանը՝ կենտրոնացնելով հանրության ուշադրությունը մեկ կարևոր՝ հանրային ծառայողի օրվան, ինչպես նաև խնայել առանձին տոների կազմակերպման համար հատկացվող միջոցները»,- նշվում է հիմնավորման մեջ։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment