https://arm.sputniknews.ru/20260520/mkhitar-hajrapetjany-pataskhanec-zenqi-artahanman-masin-stelu-meghadranqin-102389159.html
Մխիթար Հայրապետյանը պատասխանեց զենքի արտահանման մասին ստելու մեղադրանքին
Մխիթար Հայրապետյանը պատասխանեց զենքի արտահանման մասին ստելու մեղադրանքին
Sputnik Արմենիա
Նախարարը նշեց, որ այս պահին ավելի մեծ քանակությամբ ընկերություններ ունեն ավելի շատ երկրներ արտահանելու թույլտվություն։ 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T13:58+0400
2026-05-20T13:58+0400
2026-05-20T13:58+0400
հայաստան
զենք
մխիթար հայրապետյան
ավետիք քերոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84640187_114:259:1551:1067_1920x0_80_0_0_f075ea5be2a3cb07726f496c1e72c28e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Նախորդ տարիներին արտահանում կա՛մ քաղաքացիական, կա՛մ երկակի նշանակության արտադրանք է արտահանվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` արձագանքելով Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հայտարարությանը։Մայիսի 19-ին Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ՀՀ–ից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենք է արտահանվել։ Ավետիք Քերոբյանը հակադարձեց` հայտարարությունը սուտ որակելով ու նշելով, որ դեռ 2015 թ․-ին մեր տեղական ընկերություններից մեկը մի քանի միլիոն դոլարի հասնող բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա է արտահանել ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Նա հստակեցրեց, որ իր հայտարարությունը վերաբերում է վերջնական ռազմական արտադրանքի արտահանմանը, որոնք մշակվել ու արտադրվել են Հայաստանում և արդեն որպես պատրաստի զենք արտահանվել երկրից։«Եթե չեն ցանկանում հրապարակային ասել, ապա առնվազն մեզ կարող են տեղեկացնել, թե 10 տարի առաջ Հայաստանում այդ ինչ զենքեր են արտադրվել իբրև վերջնական ռազմական արտադրանք և արտահանվել։ Եթե նման փաստեր չներկայացնեն, ապա կունենանք լեգիտիմ իրավունք ասելու, որ դրանք հերթական մերկապարանոց հայտարարություններն են»,– ասաց Հայրապետյանը։Նախարարը վերահաստատեց իր պնդումը, որ Հայաստանից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենք է արտահանվել, սակայն զինատեսակի քանակը, արժեքը, տեսակն ու գնած երկիրը չհրապարակեց։«Որպես կանոն՝ նմանատիպ գործարքների պարագայում կողմերի միջև պետք է կոնսենսուս լինի այդ տվյալները հրապարակելու վերաբերյալ։ Այս պահին այդ կոնսենսուսը չկա։ Մենք մեր հայտարարություններով որևէ պարագայում չենք կարող վտանգել ու հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար, որովհետև սա ընդամենը սկիզբն է մի երկար ճանապարհի։ Այս ոլորտում կարևոր է, որ Հայաստանը՝ որպես պետություն, և մասնավորը՝ որպես գործընկեր, լինեն վստահելի ու հուսալի։ Կան կանոններ, որոնք պետք է պահպանել, քանի որ դրանց պահպանումն է ապագա հնարավոր նոր գործարքների նախադրյալը»,– նշեց նա։Հայրապետյանը հավելեց, որ այս պահին ավելի մեծ քանակությամբ ընկերություններ ունեն ավելի շատ երկրներ արտահանելու թույլտվություն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84640187_233:87:1539:1067_1920x0_80_0_0_cd3ea51291387f02532c7e9b6ae2a7d5.jpg.webp
հայաստան, զենք, մխիթար հայրապետյան, ավետիք քերոբյան
հայաստան, զենք, մխիթար հայրապետյան, ավետիք քերոբյան
Նախարարը նշեց, որ այս պահին ավելի մեծ քանակությամբ ընկերություններ ունեն ավելի շատ երկրներ արտահանելու թույլտվություն։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Նախորդ տարիներին արտահանում կա՛մ քաղաքացիական, կա՛մ երկակի նշանակության արտադրանք է արտահանվել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` արձագանքելով Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հայտարարությանը։
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և պաշտպանության նախարարության բազաներում այս պահի դրությամբ տեղեկություն չկա, որ նախկինում նմանատիպ այլ գործարք է եղել։ Կարող եմ հայտնել այն տեղեկությունը, ինչին տիրապետում եմ` արտահանում եղել է, բայց այն եղել է կա՛մ քաղաքացիական, կա՛մ երկակի նշանակության արտադրանք, ինչպես նաև եղել է X ռազմական համակարգի բաղադրիչների արտահանում, պայմանականորեն՝ ՀՕՊ-ի բջիջների արտահանում»,– լրագրողների հարցին ի պատասխան ասաց Մխիթար Հայրապետյանը։
Նա հստակեցրեց, որ իր հայտարարությունը վերաբերում է վերջնական ռազմական արտադրանքի արտահանմանը, որոնք մշակվել ու արտադրվել են Հայաստանում և արդեն որպես պատրաստի զենք արտահանվել երկրից։
«Եթե չեն ցանկանում հրապարակային ասել, ապա առնվազն մեզ կարող են տեղեկացնել, թե 10 տարի առաջ Հայաստանում այդ ինչ զենքեր են արտադրվել իբրև վերջնական ռազմական արտադրանք և արտահանվել։ Եթե նման փաստեր չներկայացնեն, ապա կունենանք լեգիտիմ իրավունք ասելու, որ դրանք հերթական մերկապարանոց հայտարարություններն են»,– ասաց Հայրապետյանը։
Նախարարը վերահաստատեց իր պնդումը, որ Հայաստանից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենք է արտահանվել, սակայն զինատեսակի քանակը, արժեքը, տեսակն ու գնած երկիրը չհրապարակեց։
«Որպես կանոն՝ նմանատիպ գործարքների պարագայում կողմերի միջև պետք է կոնսենսուս լինի այդ տվյալները հրապարակելու վերաբերյալ։ Այս պահին այդ կոնսենսուսը չկա։ Մենք մեր հայտարարություններով որևէ պարագայում չենք կարող վտանգել ու հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար, որովհետև սա ընդամենը սկիզբն է մի երկար ճանապարհի։ Այս ոլորտում կարևոր է, որ Հայաստանը՝ որպես պետություն, և մասնավորը՝ որպես գործընկեր, լինեն վստահելի ու հուսալի։ Կան կանոններ, որոնք պետք է պահպանել, քանի որ դրանց պահպանումն է ապագա հնարավոր նոր գործարքների նախադրյալը»,– նշեց նա։
Հայրապետյանը հավելեց, որ այս պահին ավելի մեծ քանակությամբ ընկերություններ ունեն ավելի շատ երկրներ արտահանելու թույլտվություն։