Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ռազմավարական հենարան լինեն միմյանց համար. ՉԺՀ ղեկավար

https://arm.sputniknews.ru/20260520/rusastann-u-chinastany-petq-e-razmavarakan-henaran-linen-mimjanc-hamar-chzhh-ghekavar-102383755.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/14/102372623_14:0:2745:2048_1920x0_80_0_0_c700c0d6a59cda05b47ab61f46b0b167.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, չինաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին

սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, չինաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

Սի Ծինփինը հայտարարել է, որ Մոսկվան ու Պեկինը վճռականորեն հակազդելու են գերիշխանության դրսևորումներին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը պետք է ռազմավարական հենարան լինեն միմյանց համար։ Այս մասին Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը։

Առևտուր, քաղաքականություն, համատեղ նախագծեր․ Պուտինն ամփոփել է Սիի հետ բանակցությունները

Նա բանակցություններն անվանել է խորը, բարեկամական և արդյունավետ։ ՉԺՀ ղեկավարի խոսքով՝ կայացել է ռազմավարական երկխոսություն կարևորագույն թեմաների շուրջ։

«Ռուսաստանն ու Չինաստանը վճռականորեն պաշտպանելու են ՄԱԿ-ի հեղինակությունը և հակազդելու են հեգեմոնիայի դրսևորումներին. նրանք պետք է շարունակեն աջակցել միմյանց այն հարցերում, որոնք շոշափում են երկու կողմերի առանցքային շահերը»,-նշել է Սին։

Նա հավելել է, որ Մոսկվան և Պեկինը վճռականորեն հակազդելու են գերիշխանության դրսևորումներին, և միջազգային ասպարեզում պետք է թույլ չտալ վերադարձը «ջունգլիների օրենքներով աշխարհին»։ Ռուս-չինական հարաբերություններն «առանցքային հաստատուն» դեր են խաղում ներկայիս վերափոխությունների պայմաններում, որպիսիք աշխարհը դարերով չէր տեսել։ Սին քաղաքական փոխադարձ վստահությունը համարում է այս համագործակցության հիմնական գիծը։

Պուտինի ներկայիս այցը Չինաստան թվով 25-րդն է, և դա վկայում է չին-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի ու բնույթի մասին։ Այս երկխոսությունը դուրս է եկել նոր սահմանագիծ՝ դառնալով երկու տերությունների փոխգործակցության օրինակ։

Պուտինն ու Սին հայտարարություն են ստորագրել ՌԴ–Չինաստան հարաբերությունների խորացման մասին

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ Սին նշել է, որ 2026 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 20%-ով։ Ընդհանուր առմամբ, ՉԺՀ ղեկավարի խոսքով, արդեն երրորդ տարին է, ինչ երկրների միջև առևտրային փոխանակումը գերազանցում է 200 միլիարդ դոլարը։

Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններն անցկացվել են Պեկինի Ժողովրդական ժողովների տանը։ Ռուսաստանի նախագահը հանդիպումը բնութագրել է որպես «ավանդական ջերմ, ընկերական ու կառուցողական», և վստահություն է հայտնել, որ այս այցը կծառայի ռուս-չինական բարեկամության հետագա ամրապնդմանը։

Leave a comment