Գյումրի քաղաքի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալավերդյան, Չերնիշևսկու, Նեկրասովի փողոցների, Նորվեգական թաղամասի, Երևանյան խճուղու Լոմոնոսովի փողոցից մինչև Երևանյան խճուղու 157ա բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, հայտնում են ԳազպրոմԱրմենիա ընկերությունից։