ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Այգավան գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել գետում։
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: