Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 26-րդ տուրը հաղթական է ստացվել առաջատարների համար։
Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիան» մրցակցի խաղադաշտում 3։2 հաշվով կամային հաղթանակ է տարել ԲԿՄԱ-ի նկատմամբ, որը մինչև խաղի 62-րդ րոպեն հաղթում էր 2։0 հաշվով։
Գործող չեմպիոն «Նոան» տնային խաղում 8։3 հաշվով հաղթել է Երևանի «Արարատին»։
Տուրը հաղթական է ստացվել նաև «Փյունիկի» և «Ալաշկերտի» համար, իսկ «Ուրարտուն» ու «Շիրակը» բաժանվել են գոլազուրկ ոչ-ոքիով։
«Արարատ-Արմենիան» 26 խաղից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է 57 միավորով և վերջին տուրում կընդունի «Գանձասարին»։ Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Նոան» 52 միավորով երկրորդն է։ Վերջին խաղերում «Նոան» մրցելու է «Փյունիկի» և «Ուրարտուի» հետ։ «Փյունիկը» (25 խաղ) ունի 51 միավոր, «Ալաշկերտը» (25 խաղ)` 50, իսկ «Ուրարտուն» (26 խաղ)՝ 48։
Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր
«Նոա» – «Արարատ»՝ 8:3
Մաթեուս Այաս, 14, 28, Նաթանաել Սաինտինի, 23, Մարին Յակոլիշ, 53, 57, Հելդեր Ֆերեյրա, 75, Իմրան Օուլադ Օմար, 85 (11մ), Նարդին Մուլահուսեյնովիչ, 89 – Կալիֆալա Դումբիա, 44, Աբուբակար Օուտարա, 47, Գոռ Լուլուկյան, 70
ԲԿՄԱ – «Արարատ-Արմենիա»՝ 2:3
Նարեկ Հովհաննիսյան, 25, Մարկ Ավետիսյան, 58 – Արայիկ Էլոյան, 62, Ժոաո Պերեյրա Քեյրոս, 72, Ուգո Օլիվեիրա, 83 (11մ)
«Գանձասար» – «Փյունիկ»՝ 0։2
Խավիեր Մորենո Սանչես, 16, Մոմո Յանսանե, 65
«Վան» – «Ալաշկերտ»` 0։1
Կարեն Նալբանդյան, 57 (11մ)
«Շիրակ» – «Ուրարտու»՝ 0։0