Քաղաքականություն
19.05.2026 | 22:47
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Լիտվայի ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության բարձրացման ծրագրերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Ողջունելով մայիսի 19-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում։
Նախարար Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգի, Հայաստանի կայուն զարգացման ու խաղաղության տեսլականի մասին։
ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել՝ կիսվելու իրենց կուտակած փորձով»,- ասվում է հաղորդագրությունում։