Իրանի բանակը սպառնացել է ԱՄՆ-ի դեմ «նոր ճակատներ» բացել հարձակումների վերսկսման դեպքում

Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հնարավոր նոր հարձակումների դեպքում Թեհրանը կբացի «նոր ճակատներ»՝ կիրառելով նոր սպառազինություն և մարտավարություն։ Նրա խոսքերը փոխանցել է ISNA գործակալությունը։

«Եթե թշնամին այնքան հիմար գտնվի, որ կրկին ընկնի սիոնիստական թակարդը և նոր ագրեսիա սկսի մեր սիրելի երկրի դեմ, մենք նրա դեմ կբացենք նոր ճակատներ՝ օգտագործելով նոր սարքավորումներ և նոր մեթոդներ»,-հայտարարել է Աքրամինիան։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ ժամանակավորապես հրաժարվել է Իրանի դեմ նոր հարված հասցնելու մտադրությունից՝ հույս ունենալով հասնել համաձայնության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment