Թանգարանների միջազգային օրվա առթիվ Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից արժանացել են պարգևների։ Պարգևները շնորհվել են թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար։
Ոսկե մեդալով պարգևատրվեց Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի ղեկավար Սեդա Գալստյանը, իսկ պատվոգրերի արժանացան Հավաքածուների պահպանման բաժնի ավանդապահ Մարետա Կիրակոսյանը և Ցուցադրության պահպանման և սպասարկման ենթաբաժնի ղեկավար Լարիսա Կիրակոսյանը։ Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով հետագա ձեռքբերումներ, անսպառ եռանդ և նոր գաղափարներ՝ մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման պատասխանատու գործում։