Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արմավիրի և Արագածոտնի մարզերի 3 ջերմոցում արձանագրել են մի շարք խախտումներ։
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում Ա.Ա.-ն, Արշալույս գյուղում Ս.Հ.-ն ջերմոցային տնտեսությունների ոռոգումն ապահովելու նպատակով առանց ջրօգտագործման թույլտվությունների շահագործել են ապօրինի խորքային 1-ական հոր։
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «Նարինե Օնիկի Մանուկյան» Ա/Ձ-ն ջերմոցային տնտեսության գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Արմավիրի, Արագածոտնի տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի խորքային հորերի ու կաթսայատան գործունեությունը կասեցվել են։
Դիտումների քանակ16