ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասամբ ձեռնպահ է մնացել Իրանի վրա լրացուցիչ հարվածներ հասցնելուց, քանի որ Պենտագոնի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ իրանական ուժերը պատրաստ են օդային հարձակմանը, հայտնել է «The New York Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ իրանցի զինվորականները սկսել են հարմարվել ամերիկյան օդային արշավին և ուսումնասիրել ամերիկյան կործանիչների ու ռմբակոծիչների թռիչքի օրինաչափությունները, ինչն ավելի կանխատեսելի է դարձրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողություններն ու բարձրացրել հակաօդային պաշտպանության արդյունավետությունը։
NYT-ի աղբյուրները նշել են նաև Ռուսաստանի կողմից հնարավոր օգնությունը, սակայն այս տվյալների պաշտոնական հաստատում չկա։
Բացի այդ, Վաշինգտոնի մտահոգությունների վրա ազդող գործոններից են մեկ «F-15E» կործանիչի կորստի և «F-35»-ի խոցման մասին հաղորդումները, ինչը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, վկայում է ԱՄՆ ավիացիայի համար ռիսկերի աճի մասին։