Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքի վրա։
Սնօդաչու սարքերը հարվածել են արդյունաբերական օբյեկտի։ Հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան։ Իշխանությունները մի քանի ժամով փակել են Յարոսլավլից դեպի Մոսկվա ելքը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վնասվել է Յարոսլավլի մարզի Գավրիլով-Յամսկի շրջանում «Տրանսնեֆտ-Բալտիկա» ընկերության «Յարոսլավլ-3» նավթամղման կայանը։