Կառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ


ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ Կառլեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ:


 


Կառլեն Արարատի Աբազյանի կենսագրությունը


 


Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:


 


Աշխատանքային գործունեություն


 


2014-2026 թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,


2013-2014 թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ՀԿԳ քննիչ,


2012-2013 թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ավագ քննիչ,


2010-2012 թթ․ – ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի քննիչ։


 


2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:


 


Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:


 


Այլ տվյալներ


 


2007-2009 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:


 


Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Դիտումների քանակ10

Leave a comment