Ռուսաստանում միջուկային ուժերի նախապատրաստման և կիրառման զորավարժություններ կանցկացվեն

Բաժանորդագրվել

Զորավարժություններում ներգրավված են ավելի քան 64 հազար զինվորական և ավելի քան 7,8 հազար միավոր տեխնիկա:

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը մայիսի 19-21-ը ագրեսիայի սպառնալիքի պայմաններում միջուկային ուժերի նախապատրաստման և կիրառման զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Զորքերի գործնական գործողությունների ընթացքում նախատեսվում են միջուկային ուժերի մի շարք միավորումներ և զորամասեր խնդիրների կատարման պատրաստության բերելու և դրանք համապարփակ ապահովելու միջոցառումներ, ինչպես նաև բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումներ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող զինափորձարանների ուղղությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Զորավարժություններում ներգրավված են ավելի քան 64 հազար զինվորական և ավելի քան 7,8 հազար միավոր տեխնիկա, այդ թվում` ավելի քան 140 թռչող սարք, 73 վերջրյա նավ և 13 սուզանավ, մասնավորապես՝ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, Հեռահար ավիացիայի հրամանատարությունը, Լենինգրադի և Կենտրոնական ռազմական շրջանների ուժերի մի մասը:

Ո՞ւմ դեմ են ուղղված Լեհաստանի և Ֆրանսիայի միջուկային զորավարժությունները

Leave a comment