Մայիսի 26-ին Երեւանում կկայանա Impacture 2026 կոնֆերանսը

Երեւան: Մեդիամաքս: 2026 թվականի մայիսի 26-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը կանցկացնի Impacture 2026 կոնֆերանսը, որտեղ քննարկվելու են բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) եւ հանրօգուտ ներդրումներին վերաբերող հարցեր:

Impacture 2026 կոնֆերանսի գործընկերներն են Ucom-ը, IDBank-ը, JTI Armenia-ն, Թուֆենկյան հիմնադրամը եւ HENDERSON Armenia-ն:
Կոնֆերանսի իվենթ-գործընկերը Skill Event Marketing ընկերությունն է:
«Ինչո՞ւ ենք որոշել մեկ հարթակում խոսել բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ հանրօգուտ ներդրումների մասին: Որովհետեւ կարծում ենք, որ այս երեքը պետք է փոխլրացնեն միմյանց, այլ ոչ թե մրցակցեն «լեգիտիմության» համար: Վստահ եմ, որ Impacture 2026 կոնֆերանսի խոսնակների շնորհիվ շատ հետաքրքիր քննարկումներ կունենանք», – ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Impacture 2026 կոնֆերանսը կայանալու է 2026թ. մայիսի 26-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 13:00-ը: 
Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով.
https://skill.am/impacture-2026 
Կոնֆերանսը կբացվի Ucom ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ զրույցով:
Առաջին պանելային քննարկման թեման է «Բարեգործություն, CSR եւ հանրօգուտ ներդրումներ՝ հակասություն, թե՞ փոխլրացում»: 
Քննարկմանը կմասնակցեն IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը, սոցիալական ձեռնարկատիրության եւ ԿՍՊ փորձագետ, Impact Hub Yerevan-ի խորհրդի անդամ Նազարեթ Սեֆերյանը, «Հայորդի» հիմնադրամի տնօրեն Վաչե Վարդանյանը եւ «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհանիսյանը: Քննարկումը կվարի ԱՊՐԻ Արմենիա-ի Ֆոնդհայթայթման մասնագետ, Fundraisers Club Armenia-ի ղեկավար Շարմաղ Սակունցը:
Երկրորդ պանելային քննարկման թեման է «Բիզնեսը եւ մշակույթը. մեկենասություն, թե՞ գործընկերություն»: 
Քննարկմանը կմասնակցեն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը, Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը, «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության կորպորատիվ եւ հանրային կապերի ղեկավար Արամ Արարատյանը եւ HENDERSON Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ռիմա Եղիազարյանը: Քննարկումը կվարի Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Կոնֆերանսի ընթացքում կհայտարարվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար իրականացվող նոր նախաձեռնության մասին, որը համատեղ կյանքի են կոչել Deep Purple խմբի վոկալիստ Իեն Գիլանը, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին, IDBank-ը եւ Մեդիամաքսը:
Կոնֆերանսի աշխատանքային լեզուն հայերենն է՝ համաժամանակյա անգլերեն թարգմանությամբ:

Leave a comment