Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ին ուղարկելու փոխարեն, այս մասին նշված է Թեհրանի կողմից Վաշինգտոնի հետ հակամարտության կարգավորման վերանայված համաձայնագրի նախագծում, որից հատվածներ է մեջբերել «Al Hadath» հեռուստաընկերությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վերանայված նախագիծը նախատեսում է Իրանի պատրաստակամությունը «որոշակի պայմաններում հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի փոխարեն»։ Կոնկրետ պայմանները չեն հրապարակվել։
Ըստ հեռուստաալիքի՝ Իրանը կարող է հրաժարվել ԱՄՆ-ից պատերազմի ընթացքում կրած վնասների համար փոխհատուցման պահանջից, սակայն Թեհրանը մտադիր է «տնտեսական զիջումներ» ստանալ Վաշինգտոնից։
Իրանը ցանկանում է, որ Օմանը և Պակիստանը «նշանակալի դեր խաղան Հորմուզի նեղուցի շուրջ ցանկացած ծագող հակամարտության մեջ», և որ ԱՄՆ-ի հետ ցանկացած հնարավոր համաձայնագիր երաշխավորված լինի միջազգային հանրության կողմից։ Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել «Ալ Հադաթ»-ին, Թեհրանը ձգտում է «առանձնացնել իր միջուկային ծրագրի հարցը Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների լուծումից» և մտադիր է հասնել «իր միջուկային ծրագրի երկարաժամկետ սառեցման՝ դրա լիակատար վերացման փոխարեն»։