https://arm.sputniknews.ru/20260518/pashinjani-het-vitshats-knvojn-arajarkel-en-azatman-dimum-grel-102309850.html
Փաշինյանի հետ վիճած կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
Փաշինյանի հետ վիճած կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
Sputnik Արմենիա
Մանկաբարձ–գինեկոլոգը հրաժարվել է դիմում գրել։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T15:48+0400
2026-05-18T15:48+0400
2026-05-18T17:30+0400
տաթևիկ սողոյան
բժիշկ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102309646_0:0:1501:844_1920x0_80_0_0_dcddfdb02bb1087bd148fb36321070d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետ թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհի, մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։ Մեր տեղեկություններով, սակայն, բժիշկը հրաժարվել է։Sputnik Արմենիայի հետ զրույցում Արփինե Սողոյանի դուստրը` փաստաբան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ պոլիկլինիկայից մորն աշխատանքից ազատելու դեպքում իրավական ընթացակարգեր կլինեն։Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի կին, որը մեղադրում էր ՔՊ-ի վարչապետի թեկնածուին «ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ ոչնչացնելու, իր հայրենիքը, հարազատ եղբորը գողանալու մեջ»: Փաշինյանն հունից դուրս եկավ ու սկսեց խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցնում: Ավելի ուշ պարզվեց, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է`44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի հարազատ քույրը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102309646_88:0:1213:844_1920x0_80_0_0_9e4f9f188384a11aee09e894a7d516b3.jpg.webp
տաթևիկ սողոյան, բժիշկ, նիկոլ փաշինյան
տաթևիկ սողոյան, բժիշկ, նիկոլ փաշինյան
Մանկաբարձ–գինեկոլոգը հրաժարվել է դիմում գրել։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետ թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջը` թիվ 16 պոլիկլինիկայի բժշկուհի, մանկաբարձ–գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին պոլիկլինիկայում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։
Մեր տեղեկություններով, սակայն, բժիշկը հրաժարվել է։
Փաշինյանն հունից դուրս եկավ ու սկսեց խոսել դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութի մասին, որտեղ իր հասցեին ենթադրյալ սպանության սպառնալիքներ են հնչեցնում:
Ավելի ուշ պարզվեց, որ Փաշինյանին մոտեցած կինը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է`44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի հարազատ քույրը: