Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայում զինված անձը կրակ է բացել՝ սպանելով չորս մարդու։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Հարձակումը տեղի է ունեցել Մերսին նահանգի Տարսուս շրջանում գտնվող ռեստորանում։ Եվս ութ մարդ վիրավորվել է։
Կրակոցներից հետո հարձակվողը մեքենայով փախել է։ Ոստիկանությունը լայնածավալ որոնողական գործողություններ է սկսել։
Հանցագործության մեջ կասկածվում է 17-ամյա մի տղա։
Ոստիկանությունը նաև ուղղաթիռ է ուղարկել նրան որոնելու համար։ Նրա դրդապատճառը դեռևս անհայտ է։