Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.05.2026 | 18:20

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Գորիսում քարոզարշավի ժամանակ բնակիչներից մեկը հարց ուղղեց․ «Ձեր հաղթանակի դեպքում կարո՞ղ եք հայ գերիներին հետ վերադարձնել»։

Ծառուկյանը վստահություն է հայտնել, թե այդ հարցը հնարավոր է կարգավորել։

«Ոնց կարանք չվերադարձնենք, այ ցավդ տանեմ, բայց այսօր ասում են՝ «խաղաղություն է», գերիները այնտեղ են։ Չի լինում այսպիսի խաղաղություն»,- ասաց նա։

Ծառուկյանն ընդգծել է, որ խաղաղությունը պետք է հիմնված լինի փաստաթղթերի և երաշխիքների վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment