Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 18-ին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում խոսվել է ադրբեջանա-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման մասին․ նրանք ընդգծել են քաղաքական, առևտրային, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ, ներդրումային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման զգալի ներուժը։
Այնուհետև, Իլհամ Ալիևի և Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ, Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է Վրաստան բնական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր։