Հունգարիայի նախագահը հրաժարվել է նոր վարչապետի պահանջով հեռանալ

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը մերժել է նոր վարչապետ Պետեր Մագյարի՝  պաշտոնից հեռանալու պահանջը։

«Ինչպես պարզ է վերը նշվածից, ներկայումս չկան իրավական կամ սահմանադրական հիմքեր, որոնք կարող են արդարացնել իմ հրաժարականը։ Ես երդվել եմ Սահմանադրությանը և սահմանադրական կարգի պաշտպանությանը, և այս երդումը ինձ կապում է իշխող մեծամասնության, փոքրամասնության և ամբողջ քաղաքական ազգի հետ», – ասել է նախագահն Index.hu-ին տված հարցազրույցում։

Նախագահը նշել է, որ Մագյարը փորձել է համոզել իրեն վաղաժամկետ հրաժարական տալ, սակայն Շույոկը պատասխանել է, որ մտադիր է շարունակել իր աշխատանքը։ «Այստեղ պարզ դարձավ, որ մեր միջև անհամաձայնության հիմքում ընկած է Հանրապետության նախագահի պաշտոնի սահմանադրական վերանայման ուժեղ քաղաքական պահանջը, մինչդեռ ես կատարում եմ իմ պարտականությունները գործող իրավական և սահմանադրական նորմերի շրջանակներում», – ասել է նա։

Ավելի վաղ Մադյարը կոչ էր արել նախագահ Շույոկին հրաժարական տալ ու չխառնվել երկրի վերագործարկմանը։ Նոր վարչապետը նաև մեղադրել էր նախագահին սոցիալական, քաղաքական և ֆինանսական ոլորտներում կառավարության չարաշահումները հանդուրժելու մեջ՝ սահմանադրության երաշխավորի դերում հանդես գալու փոխարեն։

Leave a comment