Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից հացահատիկի հերթական խմբաքանակը կուղարկվի Հայաստան

Քաղաքականություն

04.02.2026 | 16:32

Ռուսական հացահատիկով բեռնված ութ վագոն կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բեռնատար վագոնները կուղարկվեն փետրվարի 4-ին։ Նշվում է, որ ուղարկվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 560 տոննա։

Հավելենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 285  վագոն՝ ընդհանուր 19,900 տոննա ծավալով  հացահատիկ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment