https://arm.sputniknews.ru/20260518/voch-te-lutsarel-ajl-verakarucel-banky-hh-kbn-nvor-orenq-e-mshakel-102299295.html
Ոչ թե լուծարել, այլ վերակառուցել բանկը․ ՀՀ ԿԲ–ն նոր օրենք է մշակել
Ոչ թե լուծարել, այլ վերակառուցել բանկը․ ՀՀ ԿԲ–ն նոր օրենք է մշակել
Sputnik Արմենիա
Վերակառուցման գործիքներից մեկով բանկի ավանդատուն կամ պարտատուն կարողանալու է դառնալ բանկի բաժնետեր, եթե ունի 200 միլիոն և ավելի ավանդ։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T11:46+0400
2026-05-18T11:46+0400
2026-05-18T11:53+0400
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
բանկ
լուծարում
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:170:1601:1070_1920x0_80_0_0_e6f7ba2f72cbc1f4539cdeb75c7bfc43.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Ոչ թե լուծարել ֆինանսական խնդիրների մեջ հայտնված բանկը, այլ փորձել վերակառուցել այն․ ՀՀ կենտրոնական բանկը «Բանկերի վերակառուցման մասին» նոր օրենք է մշակել, որն այսօր ներկայացվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում։ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը նշեց` հիմա, երբ որևէ բանկի ֆինանսական վիճակն էապես վատթարանում է, այդ վիճակը հանգուցալուծելու միակ տարբերակը լուծարումն է, որը չափազանց ծախսատար, երկարաժամկետ և հանրության համար վնասակար գործընթաց է։ Աշխարհի տարբեր երկրներում կա վերակառուցման սցենար, այսինքն՝ ոչ թե բանկը լուծարում ես, այլ միջանկյալ գործիքներ ես կիրառում՝ կայունությունը պահպանելով՝ հարցի վերջնական լուծման համար։Նրա խոսքով՝ կլինեն իրավիճակներ, երբ կրկին խնդրի հանգուցալուծումը կլինի լուծարումը, սակայն ոչ բոլոր դեպքերում այդ ճանապարհը կընտրվի։Այսպիսով՝ լուծարումից բացի օրենքն առաջարկում է մի քանի այլ գործիքներ։Առաջինը բանկի կամ դրա մի մասի վաճառքն է։ Ըստ Նուրբեկյանի՝ սա ամենապարզ գործիքն է, երբ մեծածավալ աշխատանքից, ուսումնասիրություններից հետո, համոզվելով, որ բանկն ունի խնդիր և հնարավոր չէ հետ բերել նորմալ իրավիճակի, Կենտրոնական բանկն իրավասություն է ունենում վաճառել բանկը կամ դրա մի մասը։Վերակառուցման երկրորդ գործիքը ժամանակավոր ստեղծվող կամուրջ-բանկն է, որին փոխանցվում է բանկային բնականոն գործընթացներից մեկուսացված խնդիրը։Երրորդ գործիքն ակտիվների առանձնացումն է․ այս դեպքում առանձին բանկ ստեղծելու կարիք չկա, պարզապես ակտիվները բաժանվում են լավ և վատ մասերի, վատ մասի համար ստեղծվում է ակտիվների կառավարիչ, որևէ ֆոնդ կամ ֆինանսական կառույց (ոչ բանկ)։Ըստ առաջարկվող օրենքի՝ չորրորդ գործիքը ներքին աջակցությունն է։ Երբ բանկն ունի բաժնետերեր, պարտատերեր և ավանդատուներ, ապա ֆինանսական վատթարացած վիճակի պարագայում պարտատերերից ոմանք դառնում են բանկի բաժնետեր։ Նուրբեկյանի խոսքով՝ շեմ է նշվել 200 միլիոն դրամ և ավելի ավանդ ունենալը։Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։Ինչի՞ հետ է կապված դոլարի նկատմամբ դրամի ամրապնդումը. պարզաբանում է ԿԲ նախագահը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:0:1427:1070_1920x0_80_0_0_77e3eb1b89343ad1983dffd7cb2c3245.jpg.webp
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), բանկ, լուծարում
հայաստան, կենտրոնական բանկ (կբ), բանկ, լուծարում
Վերակառուցման գործիքներից մեկով բանկի ավանդատուն կամ պարտատուն կարողանալու է դառնալ բանկի բաժնետեր, եթե ունի 200 միլիոն և ավելի ավանդ։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Ոչ թե լուծարել ֆինանսական խնդիրների մեջ հայտնված բանկը, այլ փորձել վերակառուցել այն․ ՀՀ կենտրոնական բանկը «Բանկերի վերակառուցման մասին» նոր օրենք է մշակել, որն այսօր ներկայացվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում։
ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը նշեց` հիմա, երբ որևէ բանկի ֆինանսական վիճակն էապես վատթարանում է, այդ վիճակը հանգուցալուծելու միակ տարբերակը լուծարումն է, որը չափազանց ծախսատար, երկարաժամկետ և հանրության համար վնասակար գործընթաց է։ Աշխարհի տարբեր երկրներում կա վերակառուցման սցենար, այսինքն՝ ոչ թե բանկը լուծարում ես, այլ միջանկյալ գործիքներ ես կիրառում՝ կայունությունը պահպանելով՝ հարցի վերջնական լուծման համար։
«Մենք ուզում ենք ՀՀ-ում ունենալ հայեցակարգ և կառուցակարգ, որով որևէ ֆինանսական բանկի, մասնավորաբար բանկի խնդիրներ ունենալու պարագայում կարողանանք ունենալ գործիքների տարբեր համախումբ, այլ ոչ թե ստիպված լինենք շատ ծախսատար լուծարման գործընթացով գնալ»,- ասաց Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ կլինեն իրավիճակներ, երբ կրկին խնդրի հանգուցալուծումը կլինի լուծարումը, սակայն ոչ բոլոր դեպքերում այդ ճանապարհը կընտրվի։
Այսպիսով՝ լուծարումից բացի օրենքն առաջարկում է մի քանի այլ գործիքներ։
Առաջինը բանկի կամ դրա մի մասի վաճառքն է։ Ըստ Նուրբեկյանի՝ սա ամենապարզ գործիքն է, երբ մեծածավալ աշխատանքից, ուսումնասիրություններից հետո, համոզվելով, որ բանկն ունի խնդիր և հնարավոր չէ հետ բերել նորմալ իրավիճակի, Կենտրոնական բանկն իրավասություն է ունենում վաճառել բանկը կամ դրա մի մասը։
Վերակառուցման երկրորդ գործիքը ժամանակավոր ստեղծվող կամուրջ-բանկն է, որին փոխանցվում է բանկային բնականոն գործընթացներից մեկուսացված խնդիրը։
Երրորդ գործիքն ակտիվների առանձնացումն է․ այս դեպքում առանձին բանկ ստեղծելու կարիք չկա, պարզապես ակտիվները բաժանվում են լավ և վատ մասերի, վատ մասի համար ստեղծվում է ակտիվների կառավարիչ, որևէ ֆոնդ կամ ֆինանսական կառույց (ոչ բանկ)։
Ըստ առաջարկվող օրենքի՝ չորրորդ գործիքը ներքին աջակցությունն է։ Երբ բանկն ունի բաժնետերեր, պարտատերեր և ավանդատուներ, ապա ֆինանսական վատթարացած վիճակի պարագայում պարտատերերից ոմանք դառնում են բանկի բաժնետեր։ Նուրբեկյանի խոսքով՝ շեմ է նշվել 200 միլիոն դրամ և ավելի ավանդ ունենալը։
Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ, այն կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։