Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Լավրովի հետ

Քաղաքականություն

04.02.2026 | 16:37

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Փետրվարի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում մեր երկրի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի հրավերով»,- հայտարարել է Զախարովան։

Ըստ նրա՝ բանակցությունները կկենտրոնանան երկկողմ համագործակցության արդիական հարցերի և տարածաշրջանային խնդիրների վրա։

«Հատուկ ուշադրություն կդարձվի Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը եվրասիական ընդհանուր կառույցներում և այս ուղղությամբ երկխոսությանը»,- նշել է Զախարովան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment