Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ

Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն նշանակվել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

44-ամյա մարզիչն անգլիական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

Ալոնսոյի նախորդ աշխատավայրը Մադրիդի «Ռեալն» էր, որը նա գլխավորել է 2025 թ. հունիսից մինչև այս տարվա հունվար։ Դրանից առաջ իսպանացին 3 տարի գլխավորել է Լևերկուզենի «Բայերը»։

Leave a comment