https://arm.sputniknews.ru/20260517/hhn-petq-e-nervoghutjun-khndri-haj-araqelakan-ekeghecuc-edmvon-maruqjan-102276368.html
ՀՀ–ն պետք է ներողություն խնդրի Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան
ՀՀ–ն պետք է ներողություն խնդրի Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան
Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում։ 17.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-17T14:54+0400
2026-05-17T14:54+0400
2026-05-17T14:54+0400
տեսանյութեր
էդմոն մարուքյան
մայր աթոռ սուրբ էջմիածին
էջմիածին
քարոզարշավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102276201_7:0:1134:634_1920x0_80_0_0_98cdbb21f1f702f439b1e946567edb44.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հունիսի 8-ին, որպես պետություն, մենք պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական սուրբ եկեղեցուց վերջին շրջանում կատարված իրադարձությունների համար։ Այս մասին այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոնդ Մարուքյանը։Նա նշեց, որ այս օրենքը գործում է բոլոր կրոնական կազմակերպությունների դեպքում ու հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չէ։ Այն նաև Սահմանադրությամբ հստակ նկարագիր ու սահմանադրական հենք ունեցող ինստիտուտ է։«Այսպիսով` իշխանությունները ոչ միայն խղճի դավանանքի ազատությունն են ոտնահարել, այլ նաև Սահմանադրության այն դրույթը, որ վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,– հավելեց նա։Մարուքյանը նկատեց նաև, որ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետն ու վերջերս հավատացյալ դարձած խմբակը այլևս կիրակի օրերին եկեղեցի չի գնում։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ գործող իշխանությունը հասկացել է, որ ջախջախված ու պարտված է եկեղեցու դեմ իրականացված արշավի գործում։
էջմիածին
2026
Լուրեր
am_HY
ՀՀ–ն պետք է ներեղություն խնդրի հայ առաքելական եկեղեցուց. Մարուքյան
Sputnik Արմենիա
ՀՀ–ն պետք է ներեղություն խնդրի հայ առաքելական եկեղեցուց. Մարուքյան
2026-05-17T14:54+0400
true
PT2M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/11/102276201_154:0:999:634_1920x0_80_0_0_208dbf23ab1dbf66e6b72f6ec5afa54f.jpg.webp
տեսանյութեր, էդմոն մարուքյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, էջմիածին, քարոզարշավ, видео
տեսանյութեր, էդմոն մարուքյան, մայր աթոռ սուրբ էջմիածին, էջմիածին, քարոզարշավ, видео
«Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հունիսի 8-ին, որպես պետություն, մենք պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական սուրբ եկեղեցուց վերջին շրջանում կատարված իրադարձությունների համար։ Այս մասին այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում անցկացվող քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոնդ Մարուքյանը։
«ՀՀ–ն, ի դեմս գործադիր իշխանության ղեկավարի, ոտնահարել է մարդկանց խղճի ու դավանանքի ազատությունը և դրանով իսկ խանգարել է մարդկանց հավատքի գործունեությանը, ինչպես նաև միջամտել է Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին։ Որպես իրավաբան կարող եմ ասել, պետությունը իրավունք չունի խոչընդոտել մարդկանց դավանանքի ազատությանը»,– ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ այս օրենքը գործում է բոլոր կրոնական կազմակերպությունների դեպքում ու հիշեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցին սովորական կրոնական կազմակերպություն չէ։ Այն նաև Սահմանադրությամբ հստակ նկարագիր ու սահմանադրական հենք ունեցող ինստիտուտ է։
«Այսպիսով` իշխանությունները ոչ միայն խղճի դավանանքի ազատությունն են ոտնահարել, այլ նաև Սահմանադրության այն դրույթը, որ վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,– հավելեց նա։
Մարուքյանը նկատեց նաև, որ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետն ու վերջերս հավատացյալ դարձած խմբակը այլևս կիրակի օրերին եկեղեցի չի գնում։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ գործող իշխանությունը հասկացել է, որ ջախջախված ու պարտված է եկեղեցու դեմ իրականացված արշավի գործում։