Մուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել Ռեալի համար

Մուրինյուն նոր կիսապաշտպան է ընտրել Ռեալի համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալի» ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյուն կողմնորոշվել է տրանսֆերային շուկայում իր առաջնահերթ թիրախներից մեկի հարցում, գրում է armsport.am-ը:

​Transfer News Live-ը, հղում անելով Hochi-ին, հաղորդում է, որ պորտուգալացի մասնագետը ցանկանում է թիմում տեսնել Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Հիդեմասա Մորիտային։ «Յուրահատուկի» կարծիքով՝ ճապոնացի ֆուտբոլիստը արժեքավոր համալրում կդառնա «արքայական» ակումբի միջին գծի համար։

​Վերջերս Մորիտան նշել է իր 31-ամյակը։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի վերջում, ուստի նա կարող է մադրիդյան թիմ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Սպորտինգի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։

​Հավելենք, որ Ժոզե Մուրինյուն պաշտոնապես կհեռանա «Բենֆիկայից» և կգլխավորի «Ռեալը» մինչև մայիսի վերջ։

 

Leave a comment